top of page

Բնական միջոց, որը կօգնի ազատվել ոտքերի տհաճ հոտից. Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Մարդիկ, որոնք օրական 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկներով, հաճախ բախվում են տհաճ, բայց բնական մի երևույթի: Սակայն ոտքերի տհաճ հոտը, բացի նեղ կոշիկից, կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով:

Կան մարդիկ, որոնք բացի այն, որ երկար ժամանակ աշխատանքի բերումով նույն կոշիկով են լինում, նաև տառապում են առատ քրտնարտադրությամբ: Նման մարդկանց դեպքում բակտերիաները շատ ավելի արագ են բազմանում ու տարածում տհաճ հոտ:

Երրորդ խմբի մարդիկ, որոնք «փոքրամասնություն» են կազմում, նրանք են, որոնք պարզապես չեն հետևում անձնական հիգիենային, չեն փոխում գուլպաները մի քանի օր և չեն պահպանում տարրական հիգիենայի կանոնները:

Սակայն կա մի բնական միջոց, որը կօգնի լուծել այս տհաճ խնդիրը: Այս տարօրինակ թվացող պրոցեդուրան իսկապես շատ արդյունավետ է:

Հարկավոր է.

· 4 բաժակ տաք ջուր,

· սև թեյի 5 փաթեթիկ,

· մեծ տարրա՝ ոտքերը մեջը դնելու համար:

Պրոցեդուրան.

Տաք ջուրը լցնել տարրայի մեջ, ավելացնել նաև թեյի փաթեթիկները, թրմել մոտ 20 րոպե, այնուհետև ոտքերը կես ժամ դնել այդ ջրի մեջ: Կատարել այս պրոցեդուրան ամեն օր: Բուժման կուրսը տևում է 10 օր:

Մեկ այլ արդյունավետ միջոց է նաև կերակրի սոդան: Հարկավոր է ամեն օր ոտքերին սոդա լցնել այնուհետև հագնել գուլպան կամ կոշիկը: Բուժման կուրսը տևում է 2-3 շաբաթ: Սոդան անմիջապես կչեզոքացնի հոտը և կկանխի քրտնագեղձերի աշխատանքը խթանող բակտերիաների աճը:


Comments


bottom of page