top of page

Խորհուրդներ 25 տարեկաններին` Չինաստանի ամենահարուստ մարդուց|tert.am

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսելիս լիներ իր բիզնեսը: AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է պատասխանել Ասիայի ամենաթանկարժեք ինտերնետ-ընկերության հիմնադիրը, ով ժամանակին չէր կարողացել «ստանալ նույնիսկ Kentucky Fried Chicken ռեստորանի մենեջերի օգնականի աշխատանքը»: Ջեք Ման մի շարք խորհուրդներ է ներկայացրել երիտասարդներին: 1.Հնարավորություններ փնտրեք: Հնարավորություններ կան ամենուր: Այժմ բոլորն ասում են, որ համացանցը ապագան է: 10 տարի առաջ համացանցը հոյակապ տիրույթ էր, քանի որ շատ բան չգիտեին դրա մասին, իսկ այժմ համացանցում բարդ է, քանի որ բոլոր խելացի մարդիկ այնտեղ են: Դուք պետք է դուրս գաք իրական հատվածներ: 2.Կիրառեք տեխնոլոգիաները: Եթե ցանկանում եք ռեստորան բացել, տեխնոլոգիաներ կիրառեք, որպեսզի այն յուրահատուկ դարձնեք, տարբերվեք բոլորից, եղեք տարբեր: 3.Լայն մտածեք: Մտածեք «հակառակ ուղղությամբ»: Երբ բոլորը համամիտ են ինչ-որ բանի հետ, մեկ րոպե մտածեք. «իսկ դա ճի՞շտ է»: Երբ բոլորը դեմ են ինչ-որ բանի, կրկին մտածեք. «գուցե նրանք ճիշտ չեն, գուցե այստեղ հնարավորություն կա»: 4.Մի անհանգստացեք: Եթե 25 տարեկան եք, մի անհանգստացեք: Ձեր թույլ տված յուրաքանչյուր սխալ մեծ ձեռքբերում է ձեզ համար: 5.Մի շտապեք: Ես ինձ համար հետևյալ ծրագիրն եմ գծել, որը ներկայացրել եմ նաև երիտասարդներին: Մինչև 20 տարեկանը ուսանող եղեք, սովորեք ինչ-որ բան: Մինչև 30 տարեկանը հետևեք ինչ-որ մեկին: Ուժերը փորձեք ոչ մեծ ընկերությունում: 30-40 տարեկանում աշխատեք ինքներդ ձեզ համար, եթե իսկապես ցանկանում եք ձեռներեց դառնալ: 40-50 տարեկանում արեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում: Մի փորձեք վազել ինչ-որ այլ բանի հետևից: 50-60 տարեկանում աշխատեք երիտասարդների հետ: Նրանք կարող են շատ բան անել ձեզանից ավելի լավ: Սովորեցրեք նրանց և այդպիսով ներդրում արեք: 60-ից հետո ժամանակը ծախսեք ձեզ վրա, հանգստացեք: 6.Սխալվեք: Իմ խորհուրդը երիտասարդներին` բավականին սխալներ արեք: Դուք կընկնեք և կբարձրանաք: Վայելեք այդ ընթացքը, ձեր երիտասարդությունն ու կյանքը:

http://www.tert.am/am/news/2016/10/22/jack-ma/2171150

Comments


bottom of page