Հալվեյի հյութով պատրաստված դեղամիջոց, որը կօգնի բուժել քաղցկեղը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 22 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Քաղցկեղը ներկայումս ամենածանր հիվանդություններից մեկն է, որի բուժումն անչափ բարդ է և երկարատև: Հաճախ նույնիսկ բժշկական նորագույն հայտնագործությունները չեն օգնում բուժել այս հիվանդությունը: Ամբողջ աշխարհում գիտնականներն աշխատում են քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոցներ գտնելու ուղղությամբ, սակայն բնությունը տվել է մարդկությանը անհրաժեշտ ամեն ինչ՝ նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունները բուժելու համար:
healthy-advice.net–ը ներկայացրել է 56-ամյա մի կնոջ պատմություն, որը կարողացել է հաղթահարել քաղցկեղը:
Բժիշկները կնոջ մոտ հայտնաբերել են արգանդի քաղցկեղ, որը նա որոշել է բուժել այլընտրանքային բժշկության միջոցով: Նա որոշ ժամանակ օգտագործել է հալվեի հյութով միջոց, որը հիանալի արդյունք է տվել:
Հալվեյի հյութի օգտագործումից հետո քաղցկեղն ամբողջությամբ բուժվել է: Այս բաղադրատոմսը շատ պարզ է, սակայն այն օգտագործելու դեպքում հարկավոր է նաև ուտել մեծ քանակությամբ թարմ մրգեր ու բանջարեղեն՝ օրգնիզմը վիտամիններով սնուցելու համար:
Բաղադրությունը.
· 100 գրամ հալվեի հյութ,
· 500 գրամ աղացած հունական ընկույզ,
· 300 գրամ մեղր:
Բոլոր բաղադրիչները լավ խառնել և ամեն օր նախաճաշից կես ժամ հետո ուտել այս խառնուրդից մեկ թեյի գդալ:
Հալվեի բուժիչ հատկությունների մասին մարդկությունը գիտի դեռ հին դարերից: Այն օգտագործվել է առողջական վիճակը բարելավելու համար: Բացի այդ, բոլորին էլ հայտնի է Քրիստափոր Կոլումբոսի հայտնի արտահայտությունը. «Մարդու բարեկեցության համար անհրաժեշտ չորս բանջարեղեններն են ցորենը, խաղողը, ձիթապտուղն ու հալվեն: Առաջինը սնում է նրան, երկրորդը ոգևորում, երրորդը ներդաշնակություն է հաղորդում, իսկ չորրորդը բուժում:
Հնդկաստանում այս բույսն օգտագործվում է արդեն ավելի քան 5000 տարի, քանի որ մարդիկ կարծում են, որ այն բուժում է տուբերկուլյոզը, ռևմատիզմը, ստամոքսի խոցային հիվանդությունը, կանանց սեռական օրգանների հիվանդությունները, քաղցկեղը և մի շարք այլ հիվանդություններ:
http://med.tert.am/am/news/2016/10/22/cancer/25242
Comments