top of page

Հանրապետությունում սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 23-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-ին կեսօրից հետո, 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ը սպասվում է անձրև:

Comments


bottom of page