top of page

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել 22-ամյա երիտասարդի դանակահարության մասին|tert.am

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Լևոն Սահակյանը: Երիտասարդը բժիշկներին հայտնել էր, որ փողոցում՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ, վայր է ընկել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լևոն Սահակյանին, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակահարել է 1977 թ. ծնված Վահան Ղազարյանը: Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողները Վահան Ղազարյանին հայտնաբերել են Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք: Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Լևոն Սահակյանը գիտակցության չգալով մահացել է: Վահան Ղազարյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

http://www.tert.am/am/news/2016/10/22/new-details/2170803

Comentarios


bottom of page