top of page

Ուզում եմ իմանամ՝ էն ունիտազները, որ 140 հազար դոլարով բերին, կարա՞նք տանենք, մեր գյուղում օգտագործե

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

News.am-ը գրում է.

Իշխանությունը ժամանակ է ձգում, մինչեւ 2017-ի ընտրություններն անցնեն։ Այս մասին այսօր՝ հոտեմբերի 21-ին Ագզային ժողովումNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր լյովա Խաչատրյանն՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրին։

«Ժամանակ են ձգում մինչեւ 2017-ի ընտրությունները անցնեն։ Ծրագրերը գալիս գնում են, փոփոխությունները մնում են։ Ես ինչ տեսնեմ, նոր կասեմ, հիմա միայն խոսքեր են։ Բառերի տարբերություն մի գուցե եւ կա հին ու նոր ծրագրերի միջեւ, ես լինգվիստական փորևձաքննության չեմ ենթարկել նախորդ կառավարությունները, չեմ կարող ասել։ Գործը կլինի, կտանք գնահատական»,-ասաց պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավորը ոչ մի կերպ չի կարող մոռանալ Հովիկ Աբրահամյանին նախորդած վարչապետ Տիգրան Սարգսյանի բացթողումները։

«Մինչեւ հիմա ես ուզում եմ իմանամ էն ունիտազները, որ 140 հազար դոլարով բերին, կարա՞նք տանենք մեր գյուղում դնենք, օգտագործենք»,-ասել է Լյովա Խաչատրյանը։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Comments


bottom of page