top of page

Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացավ/tert.am

  • Zohrap Amiryan
  • 21 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը այսօր ուշ երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Լևոնի բարեկամները: Նշենք, որ ինչպես Tert.am-ին երեկ տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից, Լևոնը վնասվածքներ էր ստացել սրտի ու թոքի շրջանում: «Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել էին վերակենդանացման բաժնից: 22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին էր և Սևան քաղաքի բնակիչ: Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը, լրագրող է: Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմել է, որ ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում լրագրող և դասավանդող է աշխատել Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել: Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։

http://www.tert.am/am/news/2016/10/21/levon/2170605

Comments


bottom of page