«Սերժ Սարգսյանն ասաց չէ՞` ետ չենք նայելու... ով թալանել է, թալանել է». Արամ Կարապետյան

Արամ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ժողովուրդ ջան, մենք հեգնում, չենք հավատում, կատակում ենք վարչապետի երեկվա ասածի վրա.... Երևի դրա իրավունքը ունենք... Իշխանությունը իր գործողություններով ԴՐԱ ՒՐԱՎՈՒՆՔԸ ՏՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ.... ՍԱԿԱՅՆ ` ԼԱՑԵԼՈՒ ԲԱՆ Է... ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ `ՎԱՐՉԱՊԵՏԸ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՍՈՒՄ Է. « ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԿՐԵԼ ԱՅՆ ԻՆՉ ԿՑԱՆԿԱՆԱ և ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ԿԼԻՆԵՆ ԹՈՂ ԶԱՆԳԻ ԻՆՁ»... Այսինքն ինքն էլ գիտի, որ մինչ երեկ դա հնարավոր չէր ու դեռ կարող են պրոբլեմներ առաջանալ ու կարիք լինի այդպիսի հարցով զանգել` ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ...Այսինքն մինչ երեկ, հիմնականում, խախտվել են երկրի օրենքները, որոշակի մարդիկ քրեորեն պատժելի արարքներ են թույլ տրվել.... Ու սա ասվում է հանգիստ, ի լուր աշխարհի... Ու ոչ մի խոսք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.... ԴԵ ԻՀԱՐԿԵ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՍԵՑ ՉԷ՞ ` ԵՏ ՉԵՆՔ ՆԱՅԵԼՈՒ... ՈՎ ԹԱԼԱՆԵԼ Է, ԹԱԼԱՆԵԼ Է....



















Комментарии