Поиск
Աղցան Վագրիկ
- Zohrap Amiryan
- 23 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով: Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը. Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:
Comments