top of page

Արտակարգ դեպք Երևանում․ 51-ամյա տղամարդը, ով սպառնում էր բարձրահարկ շենքից ինքնասպան լինել, կանխվեց

  • Zohrap Amiryan
  • 23 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

SHAMSHYAN.COM-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ՝ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մանրամասները սկզբնաղբյուրում

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Commentaires


bottom of page