Կանանց մոտ միզուղիների բորբոքումների պատճառները, ախտանշաններնը, բուժումն ու կանխարգելումը|Tert.am Me
- Zohrap Amiryan
- 23 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն է աղիքային ցուպիկը (E.coli): Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella և այլն): ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է` · 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
· 1 միլիոն շտապ օգնության դեպք
· 100000 հոսպիտալացում Բակտերիուրիա (Bacteriuria) Դա նշանակում է բակտերիաների առկայությունը մեզի մեջ: Բակտերիուրիայի դասկարգումն է հետևյալը. · ≥103 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
· ≥104 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
· ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ Պատճառները՝ · Հիգիենա: Ուղիղ աղիքի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
· Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ: · Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնոռեա…: · Հակաբեղմնավորիչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը · Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիոթյան ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ): · Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էստրոգենների անբավարարությամբ: Դասակարգումը՝ · Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ(cystitis) · Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis) · Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis) · Ուրոսեպսիս(urosepsis) · Միզուկաբորբ (urethritis) Ախտանշանները՝ · Անզուսպ միզարձակման ցանկություն · Այրոց · Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն · Պղտոր մեզ · Արյունամիզություն · Մեզից տհաճ հոտ · Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր · Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում) Բուժումը՝ Հիմնական բուժումը կատարվում է հակաբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև հակաբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար, քանի որ այս դեպքում կարող է զարգանալ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը: Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ: Կանխարգելումը՝ · Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը…) · Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը) · Սեռական ակտից առաջ և հետո միզելը · Վիտամին C-ի պարբերական ընդունումը · Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից) · Լորամրգի (cranberry) օգտագործումը · Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել · Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում · Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:
Comentários