Օդերևութաբանները պնդում են, որ բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը|tert.am
- Zohrap Amiryan
- 23 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Միջազգային օդերևութաբանների խումբը կարող է վերջնականապես բացահայտել Բերմունդյան եռանկյունու առեղծվածը: Ինչպես հայտնում է The Independent-ը, Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդների միջև ընկած 500 000 քառ. կմ տարածությունում տասնամյակներ շարունակվող անհետացումները բացահայտված չեն եղել մինչ օրս և շատերի կողմից պարզապես զուգադիպություն են համարվել: Բերմունդյան եռանկյունին համարվում է առնվազն 1000 մարդկանց մահվան, 75 ինքնաթիռների և հարյուրավոր նավերի անհետացման պատճառ վերջին 100 տարում: Գիտնականներն այժմ պնդում են, որ հազարավոր չբացահայտված ծովային աղետների համար պատասխանատու են «օդային ռումբեր» ստեղծող վեցանկյուն ամպերը՝ 270 կմ/ժամ արագությամբ շարժվող քամիների հետ միասին: Փոթորիկը, ըստ գիտնականների, այնքան ուժեղ է, որ ինքնաթիռներն ու նավերը կարող են 1 վայրկյանում կարող են սուզվել ջրում։

http://www.tert.am/am/news/2016/10/23/bermund/2171615
Comentarios