top of page

Այո, սպանվածը Արմենն է, Քրիստինեն գնացել է Մոսկվա, որ բերեն ամուսնուն». սպանվածի կնոջ քույրը մանրամա

  • Zohrap Amiryan
  • 24 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) կնոջ՝ Քրիստինեի քույրը Tert.am-ի հետ զրույցում այսօր հաստատեց, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկը քրոջ ամուսինն է: «Այո, սպանվածը Արմենն է, Քրիստինեն էստեղ չի, Մոսկվա է գնացել, որ բերեն ամուսնուն»,-ասաց Արմեն Իսրայելյանի կնոջ քույրը՝ հավելելով, որ իրենք դեպքի մասին լրատվամիջոցներից են իմացել: Հարցին, թե Արմեն Իսրայելյանը աշխատո՞ւմ էր Մոսկվայում, թե՞ ոչ, ի պատասխան նա ասաց, որ տեղյակ չէ: Տեղեկություն կա նաև, որ դեպքի առթիվ կասկածյալը ոմն Սամվել է: «Տեղյակ չեմ ոչնչից»,-ասաց Քրիստինեի քույրն ու անջատեց հեռախոսը: Նշենք, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Ճուտ), armtimes.com-ի տեղեկություններով, նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում, armtimes.com-ի թղթակցին պատմել էր, թե Ալեքսանյանն առևանգել է իրեն, խլել բիզնեսները: Հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով: ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:

http://www.tert.am/am/news/2016/10/24/alexanyan/2172498

Comentários


bottom of page