Ինչպես ազատվել ատամնաքարերից տնային պայմաններում |Tert.amMedicine
- Zohrap Amiryan
- 24 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Չնայած, որ ներկայումս ամենատարածված ատամնաբուժական պրոցեդուրաներից մեկը ատամնաքարերը հեռացնելն է, այնուամենայնիվ ոչ բոլորը կարող են իրենց նման հաճույք թույլ տալ:
Սակայն գումարներ ծախսելու կարիք իրականում չկա, քանի որ ատամնաքարերից կարելի է ազատվել նաև տնային պայմաններում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ միջոց, որը շատ արդյունավետ է ու հասանելի:
Ինչպես ազատվել ատամնաքարերից
Անհրաժեշտ է.
· Սև բողկ,
· Կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Ոչ շատ մեծ բողկը մանր քերիչով մանրացնել, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդը հարկավոր է օրական 3 անգամ 2 րոպե ծամել: Ամեն անգամ այս պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ատամներն ատամի մածուկով մաքրել: Դրական փոփոխությունները նկատելի կլինեն արդեն երկու շաբաթ անց:
Բացի այդ, այս խառնուրդը հզոր հակաբակտերիալ միջոց է և օգնում է ազատվել նաև ատամնափառից:
http://med.tert.am/am/news/2016/10/24/atamnaqarer/25318
Comments