top of page

Մոսկովյան բնակարանում ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով/tert.am

  • Zohrap Amiryan
  • 23 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: «Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը: ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը:

Comments


bottom of page