Վրաստանում հուղարկավորել են հայազգի զինվորին. մասնակցել է պաշտպանության նախարարը|tert.am
- Zohrap Amiryan
- 24 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Այսօր Նինոծմինդայում հուղարկավորել են վրացական զինված ուժերի ժամկետային զինծառայող, հայազգի Հակոբ Սամվելի Մալխասյանին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական հատուկ արարողակարգով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը: «Հուղարկավորությանը մասնակցում էին պաշտոնատար անձինք, և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» էր շրջվել, ինչի հետևանքով մահացել էր մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Գագիկ Կարսլյանը նաև հավելել էր, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր:
Բեթղեհեմ Արաբյան
http://www.tert.am/am/news/2016/10/24/soldat/2172309
Comments