Օմսկում սպանվել է Հայաստանի 32-ամյա քաղաքացի․ կասկածյալը ձերբակալած է|1in.am
- Zohrap Amiryan
- 24 окт. 2016 г.
- 1 мин. чтения

1in.am-ը գրում է.
Ռուսաստանի Օմսկ քաղաքում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու։ Ինչպես հայտնում է superomsk.ru կայքը՝ վկայակոչելով VKontakte սոցիալական ցանցի Regik55 համայնքի ներկայացուցչին, դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:
Տեղեկատվության համաձայն՝ վեճ է ծագել, որի ժամանակ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծեծի է ենթարկել ՀՀ 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին, ով ստացած վնասվածքներից ավելի ուշ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով ( «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան»):
ՌԴ քննչական կոմիտեի Օմսկի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցչի խոսքով՝ այժմ կասկածյալը ձերբակալված է:
Վեճի պատճառը դեռ հայտնի չէ: Կասկածյալը զբաղվել է խառը մենամարտերի մարտարվեստով և անգամ մրցանակների արժանացել:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում


Comments