Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Հայաստանում առաջին անգամ կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի
- Zohrap Amiryan
- 25 окт. 2016 г.
- 1 мин. чтения

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ նոյեմբերի 12-ին և 13-ին, Ծաղկաձոր քաղաքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Խաղի աշխարհի 14-րդ առաջնությանը կմասնակցի 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից:
«Նովոստի Արմենիա» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, այս տարի հրավիրել է նաև Ադրբեջանին. «Մենք երաշխավորել ենք նրանց անվտանգությունն, ի տարբերություն իրենց, որ մշտապես հայտարարություն են քարոզում, մենք նման բաներ չենք անում: Սակայն նրանք հրաժարվեցին գալ: Նշեմ, որ երբ առաջնությունն անց էր կացվում Ադրբեջանում, նրանք մերոնց չէին հրավիրել»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը նվաճել էր առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:
Comments