top of page

Կիևում գործազուրկ կնոջից 1 մլն դոլար են գողացել|tert.am

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Կիևի 55-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ անհայտ անձինք, մտնելով իր բնակարան, տարել են 300.000 եվրո և 750.000 ԱՄՆ դոլար գումար:

Այս մասին գրում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանությունում աղբյուրին:

Գործազուրկ կինը հայտնել է, որ երկու անհայտ անձինք կարողացել են ներթափանցել իր բնակարան՝ նախապես ձեռք բերելով բանալին:

Գործազուրկ տիկնոջ ազգանունը, սակայն, համընկնում է Կիևում գործող հայտնի «Սանա Խանտ» խանութի տիրուհու ազգանվան հետ:

.

コメント


bottom of page