Поиск
Արտառոց դեպք Շիրակում. աներձագը սպանել է փեսայի հորը. «Փաստինֆո»
- Zohrap Amiryan
- 25 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հոկտեմբերի 24-ին՝ ժ.17.30-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 55-ամյա Լյովա Հաջյանի դիակը: Տղամարդու վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր՝ սալջարդ, կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերք:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն սպանելու մեջ կասկածվում է տղայի աներձագը։ Շրջանառվող տեղեկություններով՝ տղամարդը սիրահետել է իր տղայի զոքանչին, ինչի մասին իմացել է նաեւ աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանությունն, ինչն էլ ունեցել է ողբերգական ավարտ։
Մանրամասները՝ 1in.am կայքում
Comments