top of page

Ալկոհոլային դիետա. ընդամենը 3 օրում ավելորդ քաշից ազատվելու հիանալի տերբերակ .Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Այս դիետան նախատեսված է առողջ մարդկանց համար, որոնք չունեն ալկոհոլային կախվածություն: Բացի այդ, ալկոհոլային դիետայի օգնությամբ կարող են նիհարել նրանք, որոնք կարող են իրենց թույլ տալ ալկոհոլ օգտագործել աշխատանքային ժամերին, նրանք, որոնք չունեն ավելորդ քաշի լուրջ խնդիրներ և նրանք, որոնց մոտ չեն առաջանում հաճախակի այտուցվածություններ:

Գինով բեռնաթափման օրերը պետք է տևեն առավելագույնը 3 օր: Այս դիետային հետևելը բավական դժվար է, քանի որ այն ունի ցածր կալորիականություն, իսկ ալկոհոլն էլ ավելի է գրգռում ախորժակը:

Գինով դիետայի համար հարկավոր է օգտագործել կարմիր կամ սպիտակ չոր գինի (օրվա ընթացքում առավելագույնս կես լիտր): Որպես նախուտեստ կարելի օգտագործել մրգեր ու հատապտուղներ (անսահմանափակ) կամ պանիր (օրական 200 գրամ): Բացի այդ, հարկավոր է խմել մաքուր հանքային ջուր:

Դիետան մշակողների խոսքով՝ գինին կարճ ժամանակով արագացնում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով ճարպային կուտակումներն ավելի արագ են այրվում:

Ալկոհոլային դիետան հակացուցված է հղիներին ու կերակրեղ կանանց, բարձր զարկերակային ճնշում ունեցողներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք տառապում են հոդատապով (подагра), միգրենով, ալկոհոլային կախվածությամբ և այլն:

Comments


bottom of page