top of page

Կնոջ ինտիմ կյանքն ու հոգեկան վիճակը դաշտանադադարի ժամանակ Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել: Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե ` · Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,

· Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը: Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են` · Սեռական ցանկության նվազում

· Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ

· Օրգազմի բացակայություն

· Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է` · Գերգրգռվածությունը

· Հաճախակի լացը

· Անհանգստության մշտական զգացողությունը

· Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը

· Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները

· Անքնությունը

· Խրոնիկ հոգնածությունը Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով: Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

Комментарии


bottom of page