top of page

Daily Mail. ՄՅՈւ-ի երկրպագուները շունչները պահած կսպասեն Մխիթարյանին, քանի որ երբեք նրա կարիքն այսքա

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Բրիտանական «Daily Mail»-ը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեթեր Յունայթեդի» կազմում կմասնակցի Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ տնային հանդիպմանը:

«28 մլն ֆունտ ստերլինգով «Բորուսիայից» փլեյմեյքերի ձեռքբերումը ենթադրում էր, որ Ժոզե Մոուրինյուն փոխվել է ու այժմ գործածելու է արագավազ, ստեղծագործ ֆուտբոլիստների:

Դրա փոխարեն տրանսֆերն աղետի վերածվեց երկու կողմերի համար էլ: Մոուրինյուն 10 համարի դերը վստահում էր Ուեյն Ռունիին, ու Մխիթարյանը մեկնարկային կազմում միայն 45 րոպե է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում, ինչից հետո նա վնասվածք է ստացել»:

Ամբողջական նյութն այստեղ:

Comments


bottom of page