top of page

Շրթնաբորբի առաջացման պատճառները, բուժումն ու կանխարգելումը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Շրթնաբորբն իրենից ներկայացնում է շրթունքների մաշկի, լորձաթաղանթի, ինչպես նաև կարմիր երիզի բորբոքում: Տարբերում են սուր և քրոնիկական շրթնաբորբ: Պատճառներ Շրթնաբորբը կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի դեպքում, այրվածքների (հատկապես` թթուներով, հիմքերով) հոտևանքով, ինչպես նաև արևի տակ, սառնամանիքի, քամու պայմաններում երկար ժամանակ մնալիս: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս: Շրթնաբորբը հաճախ առաջանում է ստամոքսաղիքային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների (հատկապես B խմբի) անբավարարության, երբեմն էլ` շրթներկից առաջացող ալերգիայիհետևանքով: Պաթոգենեզ Ախտահարվում է շրթունքների մաշկը, լորձաթաղանթը, ինչպես նաև կարմիր երիզը: Բուժում Հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի: Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցման: Կանխարգելում Շրթնաբորբի կանխարգելման նպատակով շրթունքների վնասվածքի դեպքում պետք է այդ մասը մշակել ռիվանոլի, կալիումի գերմանգանատի կամ ֆուրացիլինի (1 հաբը` 1 բաժակ ջրում) լուծույթում թրջած թանզիֆե կամ բանբակե խծուծով: Ուժեղ արևի, սառնամանիքի, քամու պայմաններում խորհուրդ է տրվում շրթունքներին քսել վիտամին A պարունակող քսուք: Խիտ թթվով, հիմքով կամ այլ թունավոր նյութերով այրվելիս առաջին օգնությունը պետք է լինի շրթունքները մեծ քանակությամբ հոսող ջրով լվանալը:

Comments


bottom of page