Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու կանեմ՝ ոչ ոքի չհարցնելով. Սոսո Պավլիաշվիլին՝ ադրբեջանցի
- Zohrap Amiryan
- 25 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին life.ru-ին մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործչի խոսքերը, որը խնդրել է երգչին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից:
Ինչպես հիշեցնում է կայքը, համացանցում հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի նամակը, որտեղ կինոդրամատուրգը խնդրում է Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից և չժամանել Բաքու:
Ադրբեջանցի կինոգործչի խոսքով՝ «Սոսոն առաջիններից մեկն է համերգներով այցելել Հայաստան Ղարաբաղյան հակամարտության ժամանակ և այդ պատճառով իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում»:
Վրացի երգիչը բավականին հանգիստ է արձագանքել նամակին՝ համարելով այն անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց:
Սոսո Պավլիաշվիլին life.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն:
«Կգամ ես Բաքու, թե չէ՝ ես այդ դրամատուրգին չեմ հարցնելու, ես անգամ չգիտեմ՝ նա ով է: Նա այժմ հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար»,- ասել է երգիչը:
Նա նաև Ֆաթալիևին հրավիրել է իր համերգին։
http://www.tert.am/am/news/2016/10/25/soso/2173289
Comments