top of page

Ինչպես պատրաստել շատ համեղ մեղրով տորթ

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Բաղադրությունը

  • Մեղրով բիսկվիթի համար ( 20 սմ տրամագծով տապակի համար)

  • 3 մեծ ձու սենյակային ջերմաստիճանի

  • 100 գրամ շաքարավազ

  • 100 գրամ մեղր

  • 1 թեյի գդալ սոդա

  • 150 գրամ ալյուր

Օշարակի համար

  • 1 թեյի գդալ մեղրը հալեցնել

  • 100 մլ տաք ջրի մեջ ,թողնել սառի

Կրեմի համար

  • 300 մլ սառեցված սերուցք 33-35% յուղայնությամբ հարել

  • 300 գրամ եփացրած խտացրած կաթի հետ մինչև թանձրանա

Պատրաստման եղանակը

Ձուն շաքարավազի հետ հարել , մինչև սպիտակ զանգված ստանաք:

Քանի դեռ ձուն հարվում է, զբաղվենք մեղրով:

Մեղրը,սոդայի հետ լցնել կաթսայի մեջ, անընդհատ խառնել (2-3 րոպե) թույլ կրակի վրա հասցնել մեղրի և սոդայի խառնուրդը գեղեցիկ սաթի գույնի:

Վերցնել կաթսան կրակի վրայից (այդ ընթացքում ձուն և շաքարավազը արդեն լավ հարվել են) և խառնելով ավելացնել մեկ-մեկ գդալով տաք մեղրը ձվին, անընդհատ խառնելով ,որպեսզի ձուն ձվաձեղ չլինի:

Այլուրը մաղի օգնությամբ և ավելացնել ձվի և մեղրի խառնուրդին:

Զգույշ և արագ շարժումներով, որպեսզի չվերանա ձվի օդային վիճակը, լավ խառնել խմորը միքսերի վենչիկով ամեն անգամ այլուր ավելացնելուց հետո:

Ստացվում է թեթև,օդային խմոր:

Խմորը անմիջապես լցնել ,նախապես կարագ քսած տապակի մեջ:

Տապակը խմորով դնել նախապես 160 աստիճանով տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե,մինչև պատրաստ լինելը (ստուգել լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով):

Ստացված բիսկվիթը բաժանել 2 կամ 3 մասի:

Յուրաքանչյուր շերտի վրա լցնել օշարակ և կրեմ քսել: Վրան լցնել փշրանքներկամ ձևավորել ըստ ցանկության:

Կարող եք տորթը տեղափոխել սառնարան որ սառչի, կարող եք նաև անմիջապես փորձել, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում:

Նյութը ' http://entertrain.1in.am/am/entarm/15217

Commentaires


bottom of page