top of page

Կանադացի գիտնականները պնդում են, որ այլմոլորակային կյանքի ապացույցներ են գտել|tert.am

  • Zohrap Amiryan
  • 24 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Քվեբեկի համալսարանի գիտնականներ Էրմանո Բորան և Էրիկ Թրոտիերը պնդում են, որ ազդանշաններ են ստացել 234 այլմոլորակային քաղաքակրթություններից: Ինչպես հաղորդում է The Independent-ը, 234 ազդակները նրանք ստացել են 2.5 մլն աստղեր ուսումնասիրելուց հետո, որոնցից շատերը գտնվում են նույն սպեկտրային դասում, ինչ և Արևը: Աղբյուրը նշում է, որ դեռևս 2012-ին նրանք առաջարկել էին լազերային ճառագայթների միջոցով կապ հաստատել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ: «Այդ ազդանշաններն ուղարկելը դուրս չէ մեր հնարավորության սահաններից: Ցանկության դեպքում մեր գոյության մասին տիեզերքին կարող ենք հայտնել Հելիոս տեսակի լազերի օգնությամբ», - մեկնաբանել է Բորան: Մի շարք այլ գիտնականներ թերահավատորեն են վերաբերում այս տեսությանը: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Էնդրյու Սիմիոնի կարծիքով՝ ոչ մի նշանակալի ապացույց չկա աստղաֆիզիկայի ասպարեզում, որը կարող է խոսել Երկրից դուրս ինտելեկտի և բանական կյանքի գոյության մասին:

http://www.tert.am/am/news/2016/10/24/alien-life/2172600

Comments


bottom of page