top of page

Պատերազմի շեմին ենք, վախից չենք ուզում տեսնել վտանգը. Արկադի Կարապետյան(ՏԵՍԱՆՅՈՒԹ)|1in.am

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում վեց ամսվա ընթացքում հնարավո՞ր է դրական տեղաշարժ արձանագրվի, թե՞ ոչ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը նշեց, որ որևէ բան պտուղներով են ճանաչում. «Ինչպես որ սկսեցին, եթե այդպես գործնական շարունակեն, երևի լավ զարգացումներ կլինեն նույնիսկ 6 ամսում: Լճացումից հետո նույնիսկ եթե փոքր փոփոխություն լինի, էլի առաջընթաց է: Դեռ լավ խոսում են, հույսեր ունեմ, որ լավ խոսում են, լավ էլ կգործեն»:

Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի փոփոխության վերաբերյալ Ա. Կարապետյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչ շաժառիթներ կային, որ փոխեցին պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին, բայց որ շուտվանից պետք է փոխեին, դա ակնհայտ է: Նույնիսկ եթե այն ժամանակ չէր երևում, ապա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրենք ուղղակի պետք է հրաժարական տային»:

Ա. Կարապետյանը նշեց, որ Պնախարար Վ. Սարգսյանի առաջ քաշած ազգ-բանակ-պետություն կոնցեպտին դրական է վերաբերում, և եթե ամեն ինչ արվի դրա իրականացման համար, ապա միայն ողջունելի է:

Մովսես Հակոբյանի նշանակման վերաբերյալ Ա. Կարապետյանը նշեց. «Ապրիլյան պատերազմի պտուղները ամեն ինչ խոսում են՝ նույնիսկ Մովսես Հակոբյանի մասին: Նրա գործունեությունը բերել է նրան, ինչ-որ ունեցանք ապրիլյան պատերազմին: Այն ինչ-որ ցույց է տրվել ինտերնետով, դա բավական է, որ հասկանանք՝ ինչ է կատարվել: Պատերազմը մենք չենք սկսել, բայց կարող էինք ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ թե զինվորի հաշվին տակից դուրս գալ»:

Ա. Կարապետյանի խոսքով՝ խաղաղությունը սուրբ գաղափար է, բայց կա միայն մարդու հոգու մեջ, ուրիշ խաղաղություն չկա:

«Տեսե՞լ եք, որ որևէ ազգ մյուս ազգի մասին մեծ հոգ տանի: Աբսուրդ է: Գլուխներս կոխել ենք ավազի մեջ, վախից է, թե ինչից է, չգիտեմ, և չենք ուզում տեսնել վտանգը: Պատերազմի շեմին ենք»:

http://www.1in.am/2035554.html

Commentaires


bottom of page