Բնական ըմպելիք, որը թույլ է տալիս առանց դեղորայքի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը|Tert.am Medi
- Zohrap Amiryan
- 25 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը շատ տարածված հիվանդություն է, որը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը: Սակայն կան բազմաթիվ միջոցներ, որոնք թույլ են տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և վարել ակտիվ կյանք: Ընդ որում՝ այդ միջոցներից շատերը բնական են և ոչ մի կողմնակի բարդություն չեն առաջացնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տղամարդու պատմություն, որը բնական ըմպելիքի օգնությամբ կարողացել է ամբողջությամբ բուժել երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Ամենի ինչ սկսվել է բուժզննումից, որը ցույց է տվել որ արյան մեջ շաքարի մակարդակը եղել է մոտ 29 նիշ, իսկ ենթաստամոքսային գեղձը շատ վատ վիճակում էր, ինչը ենթադրում էր, որ հիվանդը պետք է պարբերաբար բուժզննում անցնի և մնա բժիշկների հսկողության տակ մինչև կյանքի վերջ: Սկզբնական շրջանում նա սկսել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցներն ու ինսուլինի ներարկումները, սակայն նրա վիճակն էլ ավելի էր վատանում: Տրիգլիցերիդների մակարդակը բարձրացել է մինչև 16, իսկ արյան ճնշումը՝ մինչև 150/100 մմ ս.ս.: Սակայն հեռուստահաղորդման ընթացքում պատահաբար լսած խորհուրդն օգնել է լուծել այս խնդիրը: Նա պարզապես սկսել է խմել իր օրգանիզմին անհրաժեշտ բաղադրիչներից պատրաստված մի ըմպելիք: Բաղադրիչները.
· 2 հատ կիվի,
· 5 հատ բանան,
· 2 հատ խնձոր,
· ½ բաժակ կաղամբ: Պատրաստման եղանակը. 1. Խնձորներն ու բանանները կտրատել:
2. Բոլոր բաղադրիչները դնել հարիչի (блендер) մեջ և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
3. Խառնելիս ավելացնել մի փոքր ջուր:
4. Ըմպելիքն ընդունել առավոտյան նախաճաշից առաջ սոված փորին մոտ կես լիտր: Ընդամենը մեկ շաբաթ այս ըմպելիքն օգտագործելու դեպքում կարելի է արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնել մոտ 5 նիշով: Բացի այդ, այն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից և առհասարակ բարելավում է առողջությունը: Ընդամենը 16 շաբաթ անց արդեն հիվանդի մոտ տրիգլիցերիդների մակարդակը հասել 1,4-ի, իսկ արյան ճնշումը՝ 120/70 մմ ս.ս., ինչը թույլ է տվել մեկընդմիշտ հրաժարվել դեղորայքից:
Comments