Դինքի սպանության գործով մեղադրյալը նշանակվել է ոստիկանապետի պաշտոնում|armedia.am
- Zohrap Amiryan
- 26 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Էնգին Դինչը նոր պաշտոն է ստացել:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Muhbirhaber» լրատվական կայքին հետախուզության բաժնի նախկին պետ Դինչը նշանակվել է Էսկիշեհիրի ոստիկանապետ: Այս նշանակումը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Դինքի սպանության գործով նրան 26 տարվա ազատազրկում էր սպառնում:
Դինքի սպանության գործի մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Դինչը, ճանաչելով հանդերձ սպանության կազմակերպիչներին, չի պաշտպանել Հրանտ Դինքին, որի կյանքին բացահայտ վտանգ էր սպառնում. նշանակում է հանցանք է կատարել հետևյալ փաստարկներով՝ ծառայողական անփութությամբ նպաստել է միտումնավոր սպանությանը և չարաշահել է պաշտոնեական դիրքը:
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Դինքի սպանությունից անմիջապես հետո Դինչը նշանակվել էր հետախուզության բաժնի պետ, իսկ այժմ էլ է ստացել Էսքիշեհիրի ոստիկանապետի պաշտոնը:
http://armedia.am/arm/news/41128/dinqi-spanutyan-gortsov-mexadryaly-nshanakvel-e-ostikanapeti-pashtonum.html
Comments