Բացվեց «Երևան տոնավաճառ»-ը․տեսանյութ|araratnews
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Այսօր իր դռները բացեց «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնը, որի ստեղծման նախաձեռնող է հանդիսանում «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն: Առևտրի կենտրոնը տեղակայված է 6 հեկտար հողատարածքի վրա: Առաջին փուլի շրջանակներում կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխոող եռահարկ կառույց: Առաջին հարկում գործում են 170 մանրածախ վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվում է շուրջ 50 ապրանքատեսակ, այդ թվում՝ սպասք, տեքստիլ, էլեկտրոնիկա, գրենական պիտույքներ, աքսեսուարներ, մաքրության միջոցներ, օծանելիք, խաղալիքներ և այլն: Երկրրդ հարկում գործում են 170 մանրածախ վաճառքի համար նախատեսված առևտրի տաղավարներ, որտեղ վաճառվում է հագուստ: Շենքի առաջին երկու հարկերում գործում են շուրջ 340 վաճառքի տաղավարներ: Իսկ շենքի 3-րդ հարկը՝ ընդհանուր 4300 քմ մակերեսով նախատեսվում է կազմակերպել հայրենական արտադրության կոշիկների մասնագիտացված մեծ շուկա, որը լուրջ խթան կհանդիսանա տեղական կոշիկի արտադրության զարգացման համար:
Մանրամասները՝ araratnews.am-ում
留言