top of page

Մուրաբայի բաղադրատոմս՝ փորկապությունից ազատվելու համար. Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Փորկապությունը հիմնականում պայմանավորված է լինում սննդամթերքի մեջ մանրաթելերի ու ջրի պակասով: Բացի այդ, այն նաև կարող է լինել ֆիզիկական վարժությունների բացակայության կամ տարբեր դեղամիջոցների առաջացրած կողմնակի բարդությունների հետևանքով: Այս խնդիրը ժամանակ առ ժամանակ տանջում է բոլորին, սակայն, բարեբախտաբար, կան բազմաթիվ անվտանգ բաղադրատոմսեր՝ ախտանշանները մեղմելու և հիվանդությունը կանխելու համար: Բնական տնական մուրաբան լավագույն լուծողական միջոցն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ յուրահատուկ մուրաբայի բաղադրատոմսը: Բաղադրությունը. · 150 գրամ (1 բաժակ) արմավ(խուրմա) (առանց կորիզների),

· 150 գրամ սալորաչիր (1 բաժակ),

· 5 բաժակ եռացրած ջուր (կարելի է և ավելի քիչ՝ ավելի թանձր մուրաբա ստանալու համար): Պատրաստման եղանակը.

Արմավներն ու սալորաչիրը մանրացնել, ավելացնել եռացրած ջուրն ու եփել, մինչև խառնուրդը թանձրանա: Այս մուրաբան կարող են օգտագործել բոլորը՝ անկախ տարիքից: Այն կարելի է ուտել նախաճաշին՝ ավելացնելով յոգուրտին, շիլային կամ մեկ այլ ուտեստի հետ: Սալորաչիրը մանրաթելերի հիանալի աղբյուր է: Բացի այդ, այն հարուստ է սորբիտով, որն ընդամենը մի քանի ժամում մեղմացնում է փորկապության ախտանշանները՝ ազատելով այդ տհաճ խնդրից: Բացի այդ, կարելի է մի քանի հատ սալորաչիր դնել բաժակի մեջ, ավելացնել ջուր, թրմել ամբողջ գիշեր և օգտագործել առավոտյան: Օգտակար խորհուրդներ Եթե փորկապությունը կրկնվում է պարբերաբար, իսկ այս բնական մեթոդները չեն օգնում հաղթահարել այն, ապա անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, եթե այս բաղադրատոմսը չի օգնում, կարելի է օգտագործել միանգամից մի քանի մեթոդ: Օրինակ կարելի է ոչ միայն ավելացնել օգտագործվող մանրաթելերի քանակը, այլև հաճախակի դուրս գալ զբոսանքի: Կարելի է նաև պատրաստել սեննայի թեյ և փորձել յոգայի որոշ դիրքեր: Հարկ է հիշել, որ լուծողական միջոցները ցակալի չէ խառնել միմյանց, ուստի հարկավոր է օգտագործել լուծողականի միայն մի տեսակ: Մանրաթելեր ու ջուր պարունակող սնունդը ոչ միայն կօգնի բուժել փորկապությունը, այլև կկանխի այն:

Կարելի է նաև խմել կիտրոնով ջուր, քանի որ կիտրոնաթթուն նույնպես շատ օգտակար է այս հարցում:

Comments


bottom of page