Մատաղիսում երեկ զոհված զինվորի ծնողները դեռ չգիտեն իրականությունը. նրանք այս գիշեր ՌԴ-ից գալիս են Հա
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения

TERT.AM-ը գրում է.
ԼՂ Մատաղիսի դիրքերում երեկ դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Գուրգեն Այվազյանի ծնողները դեռ չգիտեն, որ որդին զոհվել է: Ռուսաստանի Կեմերովո քաղաք տեղափոխված նրա ծնողներին ասել են, որ որդին վիրավոր է: Ամենայն հավանականությամբ, Գուրգենի ծնողները Հայաստան կգան այս գիշեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի նախկին գյուղապետ Վանիկ Հարությունյանը: «Գուրգենը շատ համեստ, չափված, զսպված, խելացի տղա էր: Ծնողները չգիտեն, գիտեն վիրավոր ա, երևի գիշերն են գալու: Հունվարի 18-ին Գուրգենը պետք է զորացրվեր: Ծնողներն իրեն ուղարկել էին բանակ, իրենք գնացել էին Ռուսաստան»,- ասաց նախկին գյուղապետը: 20-ամյա Գուրգեն Այվազյանը ընտանիքի փոքրն էր, մեկ քույր ու եղբայր ունի: Գյուղը խոր կսկիծով է ընդունել լուրը, գյուղացիներին ասել են, որ Գուրգենը մահացել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` երեկ ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments