top of page

Սպասվում են տեղումներ. նոյեմբերի 1-ին ջերմաստիճանը կրկին կնվազի

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝ Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Նյութը ' tert.am

Comentarios


bottom of page