top of page

Ինչ է հարկավոր իմանալ արյան ընդհանուր անալիզի մասին |tert.am

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Արյան ընդհանուր անալիզներին են վերաբերվում (փակագծերում նշված ցուցանիշների հապավումները):

1. Հեմոգլոբին (HGB) -Էրիթրոցիտների ներսում գտնվող սպիտակուց, որը պատասխանատու է օրգանիզմը թթվածնով հագեցնելու համար: Թոքերում այն միանում է թթվածնի հետ ու օրգանները սնուցում է թթվածնով: Արյան ընդհանուր անալիզի կանոների համաձայն, հեմոգլոբինի ցուցանիշը տարբեր է կանանց ու տղամարդկանց մոտ, տղամարդկանց մոտ այն պետք է պարձր լինի:

2. էրիթրոցիտ (RBC) - դրանք բջիջներ են, որոնք պարունակում են հեմոգլոբին: Արյան ընդհանուր անալիզն ունենում է նման հաշիվ «մեկ էրիթրոցիտում հեմոգլոբինի միջին ցուցանիշը», որն արտացոլում է այդ սպիտակուցի քանակությունը 1 էրիթրոցիտում:

3. Հեմատոկրիտ (HCT) -արյան խտությունը ցույց տվող ցուցանիշ է:

4. Ռետիկուլոցիտ (RE) - երիտասարդ էրիթրոցիտներն են: Անեմիայից (սակավարյունություն), ծանր հիվանդություններից հետո հնարավոր է արյան մեջ առաջանա հեմեգլոբինների ու էրիթրոցիտներ նորմայից ցածր վիճակ:

5. Թրոմբոցիտներ (PLT) - (արյան թիթեղիկներ) ապահովում են արյան մակարդելիությունը: Արյան ընդհանուր անալիզը թույլ է տալիս հայտնաբերել թրոմբոցիտների քանակության նվազումն արյան մեջ ու կանխել արնահոսության առաջացումը, որը հնարավոր է PLT-ի 50х109/լ -ից ցածր դեպքում:

6. Լեյկոցիտներ (WBC) - պատասխանատու են իմունիտետի համար: Արյան ընդհանուր անալիզի դեպքում լեյկոցիտների ցուցանիշները թույլ են տալիս գնահատել իմունիտետի վիճակն ու անգամ կանխորոշել հիվանդության պատճառը: Լեյկոցիտների մակարդակի աճ հաճախակի նկատվում է սուր բակտերիալ վարակների, ճիճվային բորբոքումների դեպքում, իսկ սահմանաված նորմայից ցածր լեյկոցիտներ արյան մեջ հնարավոր են վիրուսային վարակների, տոքսիկոզ վիճակի ու որոշակի բակտերիալ վարակների առկայություն դեպքում:

7. Էոզինոֆիլային գրանուլոցիտներ (EO) - ընդհանուր արյան անալիզի մեջ էոզինոֆիլների բարձր մակարդակը հնարավոր է մակաբուծային ինվազիայի (օրինակ ճիճուների), ալերգիկ ռեակցիանների ու ծանր բակտերիալ վարակների բուժման դեպքում:

8. Բազոֆիլներ (BA)- արյան մեջ առկա են փոքր քանակությամբ: Բազոֆիլների բարձր մակարդակն արյան մեջ նկատվում է հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեպքում:

9. Լիմֆոցիտներ (LYMP) - ձևավորում են ընդհանուր ու տեղային իմունիտետը: Վիրուսային վարակների դեպքում լիմֆոցիտների պարունակությունը բարձրանում է:

10. Մոնոցիտներ (MON) - վերամշակում են բակտերիաններին, մահացող բջիջներն ու այլ օտարածին տարրերին: Մոնոցիտների քանակության բարձր մակարդակն արյան մեջ դիտվում է ծանր վարակների ու վարակիչ մոնոնուկլեոզի դեպքում: Առողջ հասուն մարդու մոտ պլազմային բջիջները բացակայում են, նրանք հայտնվում են ջրծաղիկի ցանի, վարակիչ մոնոնուկլեոզի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեպքում:

Արյան ընդհանուր անալիզի կարևր ցուցանիշ է Էրիթրոցիտների նստվածքի արագությունը ( СОЭ): Բորբոքային պրոցեսների ժամանակ այն ավելանում է:

Արյան ընդհանուր անալիզը հարկավոր է հանձնել առավոտյան սոված ժամանակ:

Comments


bottom of page