Գերմանիան չեղարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգը, որին հրավիրված էր նաև Էրդողանը
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Գերմանիայի ԱԳՆ-ը չեղյալ է հայտարարել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որի ժամանակ երաժիշտները ծրագրել էին կատարել Aghet ստեղծագործությունը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, գրում է գերմանական DPA գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ համերգը որոշվել է չեղյալ հայտարարել այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, թե ովքեր են հրավիրվել համերգին։
Մասնավորապես, հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին ու մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին։
Ընդգծվում է, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև վեճերը միայն վերջերս են հանդարտվել, որոնք ծագել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։ Գերմանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ միջոցառման հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության։
Մանրամասները այստեղ' armedia.am
Comments