top of page

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը կպայքարի Օսկարի համար (տեսանյութ)|armedia.am

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

armedia.am-ը գրում է.

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում», փոխանցում է «Արմենպրես»-ը:

Այն 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի Օսկարի համար:

«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:

Օսկարի 89-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page