Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Ժիրայր Սէֆիլյանին|lragir.am
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որով ազդարարում է 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին: ՀԱԿ-ը համարում է, որ թեեւ իշխանությունը քայլեր է կատարում իր վերարտադրությունն ապահովելու համար, այդ թվում նոր Սահմանադրության եւ ԸՕ միջոցով, այնուամենայնիվ «իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ «քվեներով» հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»:
ՀԱԿ-ը համարում է, որ «ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»:
ՀԱԿ-ը փաստացի առաջինը պատասխանեց Ժիրայր Սէֆիլյանին, ով նախօրեին Վարուժան Ավետիսյանի հետ համատեղ ծավալուն հոդված էր հրապարակել: Հոդվածում հիմնավորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության եւ համակարգային փոփոխությունների: Ընդ որում, օրինակ է բերվում ՏԻՄ վերջին ընտրությունը, որն անցավ նոր Սահմանադրության եւ ԸՕ պայմաններում, եւ որը հույսեր էր արթնացրել քաղաքական ուժերի մոտ:
Իշխանությունը ՏԻՄ-ում իսկապես գնաց որոշակի «նահանջի», բայց այնքան, որ չխախտվեն իր դիրքերը համապետական մասշտաբով: Իսկ Գյումրիում ու Վանաձորում էլ փորձարկվեց ինչ որ նոր մոդել, որը ենթադրվում է կիրառվելու է ԱԺ ընտրության ժամանակ:
Սէֆիլյանը բարձրացնում է հեղափոխությամբ իշխանությունը փոխելու հարցը: Կուսակցությունները սակայն ընտրում են ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սահմանադրական ճանապարհը:
Մանրամասները lragir.am կայքում
Comments