Поиск
ՆԱՍԱ-ն մանրամասներ է ներկայացրել տիեզերքում «Աստծո ձեռքի» մասին|araratnews.am
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները բացահայտել են որոշ մանրամասներ տիեզերքի աստղագիտական երևույթի վերաբերյալ, որն արտաքուստ հիշեցնում է մարդու ձեռք, և այդ պատճառով ստացել է «Աստծո ձեռք» անվանումը: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Արտասովոր միգամածությունը ձևավորվել է PSR B1509-58 աստղի մնացորդներից և գտնվում է Երկրից 17 հազար լուսային տարի հեռավորության վրա: Այն NuSTAR աստղադիտարանի կողմից արձանագրվել է ավելի քան մեկ տարի առաջ:
Comments