top of page

Ֆարինգիտի բուժման բնական միջոցներ|Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 3 мин. чтения

Ֆարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է և կոկորդի ցավի տեսակներից մեկը: Ֆարինգիտի հիմնական ախտանշաններն են դժվարությամբ կուլ տալը, նշագեղձերի բորբոքումը և բարձր ջերմությունը: Հասարակ միջոցներով բուժելու դեպքում ֆարինգիտը կարող է ժամանակի ընթացքում դառնալ քրոնիկ բնույթի, ինչի դեպքում հաբերը, թուրմերը և այլ դեղորայքն արդեն անօգուտ կլինեն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ և բնական միջոց` կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար: Հիմնային դիետա Կոկորդը բուժելու համար, առաջին հերթին, կարելի է սննդակարգի մեջ ներառել հիմքերի բարձր պարունակությամբ սնունդ: Դրանցից են.

· թարմ մրգեր (հատկապես ցիտրուսայինները),

· բանջարեղեն ու կանաչեղեն,

· վարունգը,

· ձավարեղենը (շագանակագույն բրինձ, հնդկաձավար և այլն),

· չրերը,

· սերմերը (արևածաղկի սերմեր, դդմի սերմեր և այլն),

· սոխն ու սխտորը

Վերոնշյալները կօգնեն նաև փորկապության դեպքում: Ի դեպ՝ կոկորդի ցավը կարող պայմանավորված լինել նաև մարսողության խնդիրներով: Ֆարինգիտի ժամանակ անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել և ողողումներ անել: Որոշ մթերքներ հատկապես լավ են թուրմ պատրաստելու և ողողումներ անելու համար: Դրանցից են.

· կոճապղպեղը (հում, մարինացված կամ շաքարավազով պատրաստված),

· կիտրոնը (եթե կիտրոնը օրգանական է, ապա շատ օգտակար է դրա կեղևը),

· մեղրը (ցանկալի է օգտագործել բնական մեղր՝ առանց հավելումների),

· եզան լեզուն (այն հարուստ է բուսական լորձով, որը փափկեցնում է կոկորդը),

· փիփերթը (սա նույնպես պարունակում է բուսական լորձ),

· մատուտակը (лакрица ) (հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին),

· կռատուկը (репешок) (օգնում է վերականգնել ձայնը),

· ակնամոմը (прополис ) (բնական հակաբիոտիկ միջոց է)

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է խուսափել այն մթերքներից, որոնք էլ ավելի են բորբոքում կոկորդը: Դրանցից են.

· միսը (հատկապես կարմիր միսը),

· կաթը և կաթնամթերքը,

· սպիտակ շաքարավազը,

· ալյուրը (բացի կոշտ աղացվածքի ալյուրից)

Հում սոխ՝ առաջին իսկ ախտանշանների դեպքում

Երբ կոկորդը դեռ չի ցավում, բայց արդեն նկատվում են ախտանշաններ, անհրաժեշտ է կտրել թարմ սոխը և ամբողջ գիշեր թողնել անկողնու մոտ:

«Արևային» ջուր

Սա բորբոքումների բուժման շատ հին ու զարմանահրաշ եղանակ է, որը նաև շատ արդյունավետ է ֆարինգիտի ժամանակ: Անհրաժեշտ է մուգ կապույտ ապակուց շշի կամ տարրայի մեջ լցնել ջուր և առնվազն 2 ժամ թողնել արևի անմիջական ճառագայթների տակ: Թրմված ջուրն անհրաժեշտ է խմել ուտելու ընթացքում:

Մանանեխի սպեղանի

Մանանեխը շատ լավ տաքացնող միջոց է, որը կարելի է օգտագործել նաև ֆարինգիտի ժամանակ բորբոքումները բուժելու համար: Մանանեխով սպեղանին կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել ինքնուրույն:

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

· երկու շերտ վուշե կտոր (льняная ткань),

· մի շերտ բրդյա կտոր,

· կտավատի սերմեր,

· կարմիր մանանեխի սերմեր

Պատրաստման եղանակը.

Վերցնել կտավատի և մանանեխի սերմերը 2:1 հարաբերակցությամբ, մանրացնել, ավելացնել տաք ջուր, խառնել և դարձնել համասեռ զանգված: Վերցնել վուշե կտորներից մեկը և վրան քսել ստացված խառնուրդ այնպես, որ պարանոցին փաթաթելու ժամանակ մանանեխը լինի կողային հատվածներում: Այդ կտորը փաթաթել պարանոցին, վրայից փաթաթել մաքուր վուշե կտորը, այնուհետև բրդյա կտորը: Այն չի կարելի երկար պահել պարանոցին: Երբ մանանեխը սկսի տաքանալ, այն թողնել առավելագույնը 1 րոպե, քանի որ հակառակ դեպքում՝ կարելի է այրել մաշկը:

Ոտքերի վաննաներ

Կոկորդի ցավի դեպքում հաճախ սառում են ոտքերը, սակայն օրգանիզմը կարգի բերելու համար կարելի է ոտքերը տաքացնել՝ դրանով իսկ հովացնելով բորբոքված կոկորդը: Տարրայի մեջ լցնել հնարավորինս տաք ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ կերակրի սոդա և ոտքերը 20-30 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Եթե ջուրը սառի, կարելի է ավելացնել տաք ջուր: Պրոցեդուրայից հետո չորացնել ոտքերը և փաթաթել տաք կտորով:

Եթե ոտքերը շատ սառն են, կարելի է մանանեխի յուղով մերսում անել:

Ի դեպ՝ կերակրի սոդան մաշկի ծակոտիների միջոցով ներթափանցում է արյան մեջ և կարգավորում օրգանիզմի հիմնաթթվային բալանսը:

Լեզվի ձգում

Բժիշկները խորհուրդ են տալիս մի շատ պարզ և զվարճալի վարժություն, որը կօգնի արագ ազատվել կոկորդի ցավից: Անհրաժեշտ է զգուշորեն բռնել լեզուն (կարելի է օգտագործել մաքուր անձեռոցիկ կամ կտոր) և դանդաղ ձգել այն՝ շարժելով տարբեր ուղղություններով: Ձգել լեզուն մի քանի վայրկյան, այնուհետև կրկնել վարժությունը ևս 2-3 անգամ: Պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է լինեն տարօրինակ զգացողություններ, սակայն դրանից հետո ինքնազգացողությունը զգալիորեն կլավանա:

Commentaires


bottom of page