Поиск
Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը հռչակվեց Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- Zohrap Amiryan
- 27 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ-փորձանմուշների վերստուգման արդյունքների վերաբերյալ որոշումները։ Դրական դոպինգ-թեստ հանձնած 85 կգ քաշային կարգի 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բելառուս Անդրեյ Ռիբակովին, ով օգոստոսից ժամանակավորապես որակազրկվել էր՝ մինչ քննության ավարտը, պարտադրել են վերադարձնել օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ Բացի այդ, ՄՕԿ-ը պարտադրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային վերաբաշխել արդյունքները։ Այսպիսով, Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է հռչակվում Հայաստանը ներկայացնող Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն, ով 2008-ին կանգնել էր պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։
Մանրամասները mamul.am կայքում
Comments