top of page

Վարչապետի որոշումն անակնկալ էր գյուղնախարարի համար|araratnews.am

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ:

«Ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, դրա համար եմ հարցնում»,- ասաց նախարարը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, նշելով, որ մի շարք տեսչություններում ուսումնասիրություններ են անցկացվել, և այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։

«Տեսչության պետհամարանիշների վերաբերյալ գործառույթը տրվում է ոստիկանությանը, իսկ մյուս մասով տեսչությունը լուծարվում է»,- ասաց նա։

Մանրամասները araratnews.am կայքում

Comments


bottom of page