top of page

Սեյրան Օհանյանին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը|1in.am

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված Է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։

Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու Է թույլատրելի։

Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր Է նման կարգի հարցեր քննարկելու։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե՛ իր և թե՛ Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչև վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։

Մանրամասները սկզբնաղբյուր կաըքում

Comments


bottom of page