top of page

Ինչպես շատ արագ բուժել հերպեսն ու ստոմատիտը սխտորի օգնությամբ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հերպեսը վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շուրթերի մաշկն ու լորձաթաղանթը: Այն վարակիչ վիրուս է, որը կարող է հեշտությամբ փոխանցվել նույնիսկ հպման միջոցով:

Հերպեսից ազատվելու համար մարդիկ արդեն մոտ 5000 տարի է օգտագործում են սխտորը: Այս մթերքն անչափ օգտակար է: Այն ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում է ստամոքսի, սրտի, վահանաձև գեղձի աշխատանքը, մաքրում է անոթները, կանխում է ուռուցքների առաջացումը, երիտասարդացնում է օրգանիզմը:

Սխտորի բաղադրության մեջ կան ազոտային նյութեր, նատրիում, կալիում, սելեն, կալցիում, մագնեզիում, սիլիկաթթուներ, ֆոսֆորաթթու, ծծմբաթթու, C, D և B վիտամիններ, ֆիտոստերիններ, մզվածքային նյութեր ու եթերայուղեր: Բացի այդ, այն հարուստ է նաև ֆիտոնցիդներով, ինչպիսին ալիցինն է, որն առաջանում է բույսի մեխանիկական քայքայման հետևանքով (կտրատելու, քերելու, տրորելու և առհասարակ մանրացնելու հետևանքով):

Որոշ գիտնականների կարծիքով՝ ալիցինն օժտված է ուժեղ մանրէաստատիկ հատկությամբ, ինչն օգնում է ավելի արագ բուժել վարակները: Բացի այդ, սխտորն օգնում է նաև պայքարել սնկային հիվանդությունների դեմ:

Ինչպես ազատվել հերպեսից մեկ գիշերվա ընթացքում

Հարկավոր է մանր կտրատել սխտորի մի պճեղը և դնել այն հերպեսի կան ստոմատիտի վրա: Եթե հերպեսը շատ մեծ է, ապա հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան մի քանի անգամ: Թողնել սխտորը 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Սխտորը կարող է մի փոքր այրել, սակայն դա վտանգավոր չէ: Շատ դեպքերում սխտորն անմիջապես ոչնչացնում է հերպեսը:

Comments


bottom of page