top of page

Ամերիկացին նվիրաբերում է իր լյարդն անծանոթուհուն և փոխարենը շահում նրա սիրտը

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամերիկացի տեսուչն իր լյարդի կեսը նվիրաբերել է ամբողջովին անծանոթ մի կնոջ` առանց մտածելու անգամ, որ նա դառնալու է իր ապագա կինը: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, պատմությունն սկսվել է 2014-ին, երբ 27-ամյա Հիզեր Կրյուգերի մոտ 4-րդ աստիճանի լյարդի քաղցկեղ են ախտորոշել: Բժիշկները հայտնել են, որ երիտասարդ աղջկան քիչ ժամանակ է մնացել ապրելու և բուժվելու միակ տարբերակը լյարդի փոխպատվաստումն է: Ցուցակագրվել և սպասել պետական փոխպատվաստման ծրագրով իր հերթին Հիզերը, անշուշտ, չէր կարող: Նա պետք է անհապաղ դոնոր գտներ: Օգնությունը նրան հասնում է ամբողջովին անծանոթ մեկից` Իլինոյսում աշխատող տեսուչ Քրիս Դուայերից, ով ընդմիջման պահին պատահաբար լսել էր Հիզերի զարմիկի զրույցը, երբ վերջինս խոսում էր իր բարեկամուհու առողջական վիճակի մասին: Առաջին իսկ վայրկյանից որոշելով օգնել` Քրիսը ցանկություն է հայտնում դոնոր լինելու, և բուժհետազոտությունից հետո պարզվում է, որ նա հիանալի դոնոր կարող է լինել: Կարճ ժամանակ անց նրանք հանդիպումից, այնուհետև տեղի է ունենում վիրահատությունը, տղամարդը նվիրաբերում է իր լյարդի կեսը, և երկուսի առողջական վիճակն էլ կարգավորվում է: Նրանք մնում են կապի մեջ և պարբերաբար հանդիպում: 2015-ի դեկտեմբերին Քրիսն ամուսնության առաջարկություն է անում Հիզերին, իսկ նախորդ ամիս զույգն ամուսնանում է գեղեցիկ արարողությամբ:

Նյութի մանրամասները tert.am կայքում

Comments


bottom of page