Ինչպես ազատվել լեղապարկի քարերից ընդամենը 4 օրում|Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 28 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Բուժումից առաջ հարկավոր է մի որոշ ժամանակ սոված մնալ, որպեսզի այդ ընթացքում լեղապարկում կուտակվի մեծ քանակությամբ լեղի: Այնուհետև անհրաժեշտ է ընդունել մեծ չափաբաժնով լեղամուղ միջոց: Այս ժամանակ լեղապարկը սկսում է ինտենսիվ կծկվել և ամբողջ ուժով դուրս է մղում լեղին, որն էլ իր հետ դուրս է բերում քարերը լեղածորան: Սակայն հարկ է նշել, որ այս մեթոդը ոչ միշտ է գործում: Մինչ բուժումը սկսելը, հարկավոր է անցնել ուլտրաձայնային հետազոտություն և խորհրդակցել բժշկի հետ, քանի որ վերոնշյալ մեթոդը կօգնի միայն, եթե քարերը մանր են և կարող են անցնել լեղածորան: Այդ դեպքում այս մեթոդը կլինի շատ արդյունավետ և հնարավոր կլինի առանց վիրահատական ու դեղորայքային միջամտության ազատվել լեղապարկի քարերից: Պարզապես անհրաժեշտ է պատրաստել լեղամուղ միջոց՝ ստորև բերված բաղադրատոմսով: Բաղադրությունը.
2 միջին չափի բողկ,
1 հատ կարմիր սոխ,
1 կապ սպանախ,
1 միջին չափի գազար
Պատրաստման եղանակը. · Բոլոր բաղադրիչները լավ լվանալ:
· Բողկերը, սոխը, սպանախն ու գազարը կտրատել և լցնել հյութաքամիչի մեջ:
· Ստացված հյութն ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան՝ սոված փորին և ճաշից կես ժամ առաջ:
· Հյութն անհրաժեշտ է խմել 4 օր շարունակ:
Comments