top of page

Բրիտանական պարբերականը նշել է` որտեղ կբռնկվի հաջորդ պատերազմը Եվրոպայում|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Բրիտանական The Times պարբերականի կանխատեսումներով` Ղրիմից, արևելյան Ուկրաինայից հետո Եվրոպայում հաջորդ պատերազմական բախումը կլինի Մերձբալթիկայում: «Դժվար թե Մերձբալթիկայում Երրորդ համաշխարհային պատգերազմ բռնկվի, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ շատ մեծ է Ռուսաստանի կողմից սադրանքների, կոպիտ սայթաքումների և չմտածված սխալների սպառնալիքը»,- ասվում է հոդվածում: Պարբերականը հիշեցնեւմ է, որ Ռուսաստանի արևմուտքում` ՆԱՏՕ-ի հետ սահմանագոտում, 330 հազարի հասնող ռուսական զինվորական է տեղակայված, Կալինինգրադի մարզում տեղակայված են հրթիռային համալիրներ` որ կարող են միջուկային մարտագլխիկներ կիրառել, իսկ ռուսական ռազմական ինքնաթիռներն ու նավերը շարունակում են տարբեր մանևրներով իրենց հանդեպ ուշադրություն սևեռել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացասաբար էր արձագանքել երկրի պաշտպանության նախարարության գործողություններին, որոնք կարող էին հանգեցնել ԱՄՆ հետ բաց առճակատման:

նյութը ' mamul.am

Comments


bottom of page