top of page

Արդյո՞ք տպարանի շենքն էլ էր «սարայ». Թամար Հովհաննիսյան|tert.am

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Տպարանի շենքի քանդումը հակամշակութային, պատմությունը չարժևորելու, երևանցուն չհարգելու քաղաքականության արտացոլաքն է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ «Շատ ճիշտ կլիներ այս պարագայում լսել «իսկական երևանցի» ու թերևս միայն այս հանգամանքով պայմանավորված ու միայն սա իր արժանիքը համարող, տխրահռչակ ճարտարապետ Լևոն Իգիթյանի խոսքը, թե արդյոք սա՞ էլ «սարայ» էր: Գալով ինձ, իմ կարծիքով «սարայ» է Լևոն Իգիթյանի ուղեղը, եթե այն գոյություն ունի»,- ասաց նա:

Դերասանուհին կարծում է, որ քաղաքապետարանը վերջին 15 տարվա ընթացքում գործում է միայն «փողի» բանձևով և առուծախի գործարքներ է կատարում՝ անտեսելով հանրային շահը։ Թամար Հովհաննիսյանը շեշտեց, որ տպարանի շենքի նման կառույցները քանդելուց առաջ պետք է հանրային լսումներ լինեն՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար։

Մանրամասները Tert.am կայքում

Комментарии


bottom of page