top of page

Գալուստ Սահակյանը՝ «Սասնա ծռերի» մասին. «Շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն» |aravot.am

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 27-ին Եռաբլուր էր այցելել նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի գործին՝ նշելով, որ այն պատվիրատուների մասով չի բացահայտվել: «Պատվիրատուների բացահայտումը այդքան հեշտ չէ, եւ աշխարհում շատ գործեր կան, որոնք մինչ հիմա էլ բացահայտված չեն: Բայց ես կարծում եմ՝ եթե դրսից միջամտություն է եղել, ինչ-որ ժամանակ բացահայտումն անպայման կլինի»,- ասաց նա: Հարցին, թե իշխանությունները կամք չունե՞ն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այ, եթե դու մի քիչ մեծանաս ու հայի արժեք ունենաս, կամքի մասին չես խոսա, ամբողջ հայ ազգը մի կամք ունի, չկա իշխանություն, ընդդիմություն, լրագրող, բոլորը մեկ կամքով են, մանավանդ նման տիպի հարցերով»: Մյուս հարցին, թե ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը արդյոք չի նշանակո՞ւմ, որ հոկտեմբերի 27-ի կատարվածի կրկնության ռիսկերը մեծ են, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. «Սասնա ծռերը» խումբ է, որը հիմա հետաքննության մեջ է, քննարկում են, եւ ձեզ ասեմ, որ շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն: Բայց հետեւյալ կարծիքը գոյություն ունի եւ հիմնավոր է, որ երբեք ու երբեք չի կարելի զինված տեսքով հարձակում գործել քո հիմնական պետության դեմ»: Ճշտող հարցին, թե կարծո՞ւմ եք պետք է ազատ արձակեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եթե մեղադրանքներ չառաջադրվեն, ապա ազատ կարձակվեն, իսկ եթե մեղադրանքներ կան, ապա պետք է պատասխան տան: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/27/820774/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Комментарии


bottom of page