top of page

Անօթևանը 5 տարում միլիոնատեր է դարձել (լուսանկարներ)|tert.am

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Խալիլ Ռաֆաթին ապացուցել է, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:

Իր «Ես մոռացել եմ մեռնել» գրքում նախկինում անօթևան, իսկ այժմ միլիոնատեր դարձած 46-ամյա տղամարդը կիսվել է 13 տարի առաջ կախվածությունների դեմ պայքարելու, նվազ քաշի և չքավորության մասին հիշողություններով:

AdMe.ru-ն գրում է, որ դեպրեսիայից դուրս գալու և իր ուժերին հավատալու հարցում Ռաֆաթիին օգնել է նրա ընկերը, որն առաջարկել է բնական հյութերի արտադրության բիզնես հիմնել: Ռաֆաթին հավատացել է իր ուժերին և սկսել Riviera Recovery Center սթափության կենտրոնի համար հյութեր պատրաստել, որոնց շնորհիվ ինքն էլ է վերականգնել առողջությունը:

Նշվում է, որ առողջարանային կենտրոնի համբավը տարածվել է ամբողջ Հոլիվուդով, ինչը Ռաֆաթիին ոգեշնչել է իր հայրենի Մալիբուի սահմաններից դուրս հյութերի վաճառքի ցանց հիմնել:

Աղբյուրը մանրամասնում է, որ օգտակար ըմպելիքները պարունակում են ալկալային ջուր, հիմալայան վարդագույն աղ և խտուտիկ:

Տղամարդը հավատարիմ է մնում իր կարգախոսին, որը մի անգամ օգնել է նրան ոտքի կանգնել, իսկ այժմ նաև տպագրված է իր հիմնած ընկերության պատրաստած շապիկների վրա` «Սիրել, բուժել և ոգեշնչել:

Գրում է tert.am կայքը

Comments


bottom of page